Search

ԱԳՆ. Ղազախստանում տիրող իրավիճակի վերաբերյալ Եվրախորհրդարանի որոշումը կողմնակալ է

Ղազախստանում տիրող իրավիճակի վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձեւը կողմնակալ է՝ հիմնված ոչ օբյեկտիվ եզրակացությունների եւ տվյալների վրա։ Այս մասին հայտարարել է Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։ «Ղազախստանում հունվարի ողբերգական իրադարձությունների օբյեկտիվ գնահատականի բացակայությունը մտահոգություն է առաջացնում։ Անընդունելի ենք համարում նման փաստաթղթերի ընդունումը` մինչ Ղազախստանի Հանրապետության ղեկավարության կողմից նախաձեռնված ծառայողական հետաքննության արդյունքների հրապարակումը։ Մենք վերահաստատում ենք, որ դրա արդյունքները հասանելի կլինեն միջազգային հանրությանը»,- ասցում է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ բանաձեւի նախագիծը մշակելիս Եվրախորհրդարանի պատգամավորները եւ դրա կազմում գտնվող քաղաքական խմբերը ճշտումների ու պարզաբանումների համար չեն դիմել Ղազախստանի պաշտոնյաներին։ «Ղազախստանի Հանրապետությունում մարդու իրավունքների հանձնակատարը եւ քաղաքացիական հասարակության ինստիտուտները, որոնք անմիջական երկխոսության մեջ են պետական ​​մարմինների հետ, եւս հայտնում են, որ փաստաթղթի հեղինակներն իրենց հետ չեն կապվել։ Արտաքին գործերի նախարարության` լուրջ անհամապատասխանությունների եւ անճշտությունների առկայության վերաբերյալ ավելի վաղ մի շարք արտասահմանյան լրատվամիջոցների հրապարակումներում հնչեցրած դիրքորոշումը , որոնք նկարագրում են ահաբեկչական, ծայրահեղական եւ հանցավոր խմբավորումների դեմ իրավապահ մարմինների օրինական գործողությունները, անտեսվել է»: «Ղազախստանը, լինելով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի եւ հեղինակավոր միջազգային կազմակերպությունների անդամ, մարդասիրական իրավունքի ոլորտում բազմակողմ համաձայնագրերի մասնակից, լիովին հավատարիմ է օրենքի գերակայությանը եւ քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների պաշտպանության ոլորտում պարտավորությունների պահպանմանը: Մեր երկիրը զգալի ներդրում ունի նաեւ համաշխարհային եւ տարածաշրջանային անվտանգության ապահովման գործընթացում, այդ թվում՝ միջազգային ահաբեկչության դեմ պայքարում։ Ղազախստանի Հանրապետությունը նպատակաուղղված է կառուցողական փոխգործակցությանը Եվրամիության բոլոր կառույցների հետ՝ հիմնված փոխըմբռնման եւ փոխադարձ հարգանքի սկզբունքների վրա»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։ Նշենք, որ Եվրախորհրդարանը նախօրեին բանաձեւ է ընդունել Ղազախստանում վերջին բողոքի ցույցերի եւ անկարգությունների ֆոնին մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված իրավիճակի վերաբերյալ` կոչ անելով միջազգային հետաքննություն սկսել, ինչպես նաեւ պատժամիջոցներ կիրառել Ղազախստանի պաշտոնյաների նկատմամբ ԵՄ ռեժիմի շրջանակներում մարդու իրավունքների լուրջ խախտումների համար։

Արթուր Խաչատրյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից

«Գրքարվեստ» միջազգային մրցույթում Հայաստանը ութ մրցանակ է ստացել

Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական է տվել

Պատերազմին առնչվող բազմաթիվ առկախված հարցեր պետք է ստանան իրենց պատասխանները. Արթուր Դավթյան

Որոշում եմ կայացրել հրաժարվել հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից․ Հայկ Մամիջանյան

Հուլիսի 6-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան

«Որոշել եմ շարունակել իմ գործունեությունը ԱԺ-ում». Թագուհի Թովմասյանը հրաժարական չի տա

ԼՐԱՀՈՍ
practice cover.png