top of page
ԼՐԱՀՈՍ
Search

ԱԱՏՄ ուժեղացված ստուգայցերը երկրորդ օրն է` Իջևանում և Դիլիջանում են


Տնտեսավարողների մոտ անվտանգության կանոնները պահպանելու և կորանավիրուսային համավարակի տարածումը կանխարգելելու նպատակով արդեն  երկրորդ օրն է` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետները ուժեղացված ստուգայցեր են իրականացնում Իջեւան և Դիլիջան քաղաքներում: 

Մասնագիտական խմբերը երեկվանից այստեղ հատված առ հատված դիտարկում են սահմանված նորմերի կատարումը: Հայտնաբերված որոշ թերությունների վերաբերյալ ԱԱՏՄ մասնագետները տեղում տալիս են նախազգուշացումներ և թերություններն անհապաղ շտկելու ցուցումներ, ինչպես նաև դիտարկումներին զուգահեռ կատարում են իրազեկման և բացատրական աշխատանքներ։

Անվտանգության կանոններին հետևելու նպատակով ԱԱՏՄ-ն շարունակում է լայնածավալ վերահսկողություն իրականացնել հանրապետության բոլոր մարզերում և մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում։ 

Հիշեցնենք, որ բոլոր այն տնտեսավարողների վերաբերյալ, որոնց մոտ ամենօրյա ռեժիմով ԱԱՏՄ  ստուգումների արդյունքում արձանագրվում են պարետի սահմանած անվտանգության կանոնների խախտումներ, կայացվում է 

կասեցման որոշում:

0 comments

Comments


bottom of page