Search

ԱԱՏՄ-ն խախտումներ է արձանագրել մարզային կազմակերպություններում


ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի հարավային տարածքային կենտրոնի աշխատանքային թիմը մշտադիտարկում է արտակարգ դրության պայմաններում գործելու թույլտվություն ունեցող կազմակերպություններում՝ պարզելու Պարետի հաստատած ուղեցույցով սահմանված դրույթների պահպանումը։ Այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնից։

Դիտարկում անցկացվել է, մասնավորապես, սննդի, ստվարաթղթի արտադրության ձեռնարկություններում և ալրաղացում։ Արձանագրվել է, որ աշխատողներն ապահովված են եղել դիմակներով, ձեռնոցներով և ախտահանիչ միջոցներով։ Միաժամանակ, սակայն, այս կազմակերպություններում ջերմաչափումը կանոնավոր չի արվել, ոչ բոլորն են ունեցել անհատական ջերմաչափեր, չեն եղել գրանցամատյաններ։

Մշտադիտարկման ամփոփ արդյունքները կներկայացվեն Պարետին։

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը կրկին հորդորում է տնտեսվարողներին` խստագույնս պահպանել Պարետի ցուցումով հաստատված դրույթները` ապահովելու աշխատողների առողջության պահպանումն ու անվտանգությունը։ Ուղեցույցով սահմանված պահանջների կատարումը պարտադիր է բոլոր կազմակերպությունների համար։

ԱԱՏՄ-ն տեղեկացնում է, որ խախտումների արձանագրման դեպքում կարող են կիրառվել պատասխանատվության միջոցներ։

Վրաստանում կորոնավիրուսով վարակվել է 1137 մարդ, մահացել է 11 մարդ

GPS միջոցով սահմանագծումը հանգեցրել է լրջագույն խնդիրների. Միքայել Մելքումյան

Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Արա Այվազյանի պատասխանները ԱԺ պատգամավորների հարցերին

Ռազմական ուղղաթիռ է կործանվել

Հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 307 նոր դեպք. մահացել է 6 մարդ

Թուրքիայում չգործող հայկական կաթոլիկ եկեղեցին վաճառքի է հանվել

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: