Search

Ինչպե՞ս օգտագործել մեսենջերները առողջության պահպանման համար

Մեսենջերներն իրապես անփոխարինելի հավելվածներ են: Նրանց օգնությամբ մենք կապ ենք պահպանում ընտանիքի, ընկերների և գործընկերների հետ, սովորում ենք, տեղեկատվություն ստանում և առօրյա շատ այլ կարևոր գործեր կատարում։ Բացի այդ, հաղորդակցման հավելվածները կարող են հիանալի օգնական լինել առողջ ապրելակերպի պահպանման համար:

Օգտվելով Viber-ի օրինակից՝ ներկայացնում ենք, թե ինչպես մեսենջերները կարող են օգնել վերահսկել ձեր առողջությունը:


Հաղորդակցություն համախոհների հետ

Դեպի «առողջ ապրելակերպ» տանող ճանապարհը շատ ավելի զվարճալի է ընկերների և համախոհների հետ։ Հավանաբար ձեր ընկերներից շատերը նույնպես հետաքրքրված են սպորտով և առողջ ապրելակերպով. դժվար պահերին միմյանց աջակցելու, ձեռքբերումներով կիսվելու և համատեղ մարզումների շուրջ պայմանավորվելու համար, սկսեք հատուկ խմբային զրույց: Եթե ​​տեսել եք հետաքրքիր տեսանյութ կամ սովորել եք անսովոր բաղադրատոմս օգտակար ապրանքներից, կիսվեք խմբում ձեր ընկերների հետ:



Աջակցե՛ք միմյանց

Խրախուսե՛ք միմյանց առողջության և սպորտային ձեռքբերումների ճանապարհին: Սիրու՞մ եք վազել, լողալ կամ հեծանիվ վարել: Հրաշալի՜ է։ Մեսենջերները կօգնեն հասնել ձեր նպատակներին: Օրինակ, ոգևորելու համար կարելի է օգտագործել սթիքերները. Viber-ում անձնական լուսանկարներից կամ մոտիվացնող նկարներից սեփական կպչուն փաթեթ ստեղծելը շատ հեշտ է: Բավական է ընտրել այն լուսանկարը կամ նկարները, որոնք ցանկանում եք օգտագործել սթիքերի համար, մուտք գործել Viber հավելվածի պիտակների խանութ և սեղմել վերևում գտնվող առաջին պատկերակին կամ ցանկացած նամակագրության մեջ մուտք գործել սթիքերների մենյու, սեղմել ներքևի հատվածում գտնվող «+» նշանին և ընտրել «Ստեղծել սթիքեր» տարբերակը:

Վերբեռնեք լուսանկարը ձեր պատկերասրահից, այնուհետև սթիքերներին ավելացրեք զվարճալի և մոտիվացնող ենթագրեր՝ օգտագործելով մեսենջերում ներկառուցված գրաֆիկական խմբագրիչը:


Բաժանորդագրվե՛ք թեմատիկ համայնքներին

Համաձայնեք, որ առավել հարմար է հետաքրքիր նորություններ և կոնտենտ կարդալ ակնթարթային մեսենջերներում և սոցիալական ցանցերում, որտեղ անց ենք կացնում մեր առցանց ժամանակի մեծ մասը: Մեսսենջերում գտեք մեդիա համայնքներ կամ հետևեք ազդեցիկ մարդկանց, ովքեր առողջ ապրելակերպին վերաբերող խորհուրդներ են տալիս և կիսվում օգտակար հնարքներով, փորձով և մտքերով։ Այնտեղ դուք կարող եք ոչ միայն ձեզ համար օգտակար տեղեկություններ գտնել, այլև կարծիքներ փոխանակել համախոհների հետ։ Viber համայնքներում օգտատերերը կարող են արձագանքել գրառումներին և գրել մեկնաբանություններ՝ հետաքրքիր թեմաներ քննարկելու և իրենց փորձը ուրիշների հետ կիսելու հարմար:

Այսօր մեսենջերներն ունեն տասնյակ և նույնիսկ հարյուրավոր համայնքներ՝ նվիրված առողջ ապրելակերպի թեմային։ Viber-ում, օրինակ, կարող եք հետևել նաև արտասահմանյան համայքներին, որոնք վարվում են այլ լեզուներով. մեսենջերի ներսում ներկառուցված հաղորդագրությունների թարգմանության գործառույթը կօգնի ձեզ ըմբռնելու ամբողջ տեղեկատվությունը: Պարզապես սեղմած պահեք ցանկալի հաղորդագրության վրա, բացվող պատուհանում ընտրեք «Թարգմանել» տարբերակը և հենց մեսենջերի ներսում կարդացեք հաղորդագրության թարգմանությունը ձեր իսկ նախընտրած լեզվով։



Ստացեք ակտուալ տեղեկատվություն՝ Viber-ում «թարգմանություն» գործառույթի շնորհիվ
Ստացեք ակտուալ տեղեկատվություն՝ Viber-ում «թարգմանություն» գործառույթի շնորհիվ


Եղե՛ք կարգապահ

Կարգապահությունը կարևոր է կենտրոնացած մնալու և նպատակին ավելի արագ հասնելու համար: Եթե ​​որոշել եք հետևել առողջ ապրելակերպին, ապա ձեզ անհրաժեշտ է հստակ գործողությունների ծրագիր: Օգտագործեք Viber-ի «Իմ գրառումները» գործառույթը՝ հիշելու կարևոր սովորությունների, առաջիկա մարզումների, կերակուրների կամ բժշկի հետ հանդիպման մասին։ Պահպանեք օգտակար տեղեկատվությունն ու օգտակար հնարքները անձնական զրուցարանում, անելիքների ցուցակների ձևաչափով նշեք օրվա մենյուն և սպասվող գործողությունները: Գրառումների համար նախատեսված հիշեցումների շնորհիվ դուք հաստատ չեք մոռանա ձեր նոր «առողջ» սովորությունների մասին։



Օգտագործեք Viber-ի «Իմ գրառումները»՝ ձեր գործողությունները պլանավորելու համար
Օգտագործեք Viber-ի «Իմ գրառումները»՝ ձեր գործողությունները պլանավորելու համար

Viber-ում կանանց առողջության վերաբերյալ ԱՀԿ չաթ-բոտ՝ ավելի քան 900 հազար մասնակիցներով
Viber-ում կանանց առողջության վերաբերյալ ԱՀԿ չաթ-բոտ՝ ավելի քան 900 հազար մասնակիցներով

Հետևե՛ք ձեր առողջությանը

Համաձայնեք, եթե գիտեք խնդրի մասին, շատ ավելի հեշտ է այն լուծել։ Հատկապես եթե խոսքը վերաբերում է առողջական խնդիրներին։ Միևնույն ժամանակ, կարևոր է տեղեկատվություն ստանալ միայն վստահելի աղբյուրներից: Viber-ն ունի կանանց առողջությանը նվիրված չաթ-բոտ, որը գործարկվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետ համատեղ:

Չաթ-բոթում կանայք կարող են օգտակար տեղեկատվություն և գործնական խորհուրդներ գտնել փորձագետներից ֆիզիկական և հոգեկան առողջության հետ կապված տարբեր թեմաներով, ինչպիսիք են, օրինակ, կրծքագեղձի և արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելումը:



Ազատվե՛ք վատ սովորություններից


ԱՀԿ «WHO Quit Challenge» չաթ-բոտ Viber-ում՝ ավելի քան 145 հազար հետևորդներով
ԱՀԿ «WHO Quit Challenge» չաթ-բոտ Viber-ում՝ ավելի քան 145 հազար հետևորդներով

Վատ սովորությունները կարող են խանգարել առողջ ապրելակերպին։ Միշտ չէ, որ հեշտ է դրանք հաղթահարել՝ լավ մոտիվացիա և հուսալի օգնականներ են անհրաժեշտ։ Այդպիսի օգնականների շարքում կարող են լինել մասնագիտացված գրականությունը կամ հետաքրքիր խորհուրդներով և հիշեցումներով հավելվածները, որոնք կօգնեն ձեզ ազատվել վատ սովորությունից:

Միևնույն ժամանակ, առանձին թեմատիկ հավելվածներ ներբեռնելու կարիք չկա, այժմ դրանք կարելի է գտնել անմիջապես մեսենջերներում։ Օրինակ, Viber-ում հասանելի է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) «WHO Quit Challenge» չաթ-բոտը՝ նախատեսված ծխելու և ծխախոտից կախվածության դեմ պայքարի համար։ Բաժանորդագրվելով դրան՝ դուք կկարողանաք սկսել ծխախոտից հրաժարվելու ձեր սեփական մարտահրավերը, որի ընթացքում կստանաք խորհուրդներ, թե ինչպես ձերբազատվեք վատ սովորությունից։ Չաթ-բոտում կգտնեք նաև օգտակար ռեսուրսներ և ստուգված տեղեկատվություն մարդու առողջության վրա ծխախոտի ազդեցության վերաբերյալ։ Չաթ-բոտը հասանելի է մի քանի լեզուներով։







Բայդենը վստահեցրել է, որ աջակցում է Շվեդիայի եւ Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն

Եվրախորհրդարանը կոչ է արել Շրյոդերին ներառել «սև ցուցակում»

Արայիկ Հարությունյանը հանդիպել է «Ազատ Հայրենիք» կուսակցության ակտիվիստների հետ

ՌԴ ՊՆ-ն հայտնել է «Ազովստալ»-ից 1730 ուկրաինացի զինվորների գերի հանձնվելու մասին

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան

Ակցիաների մասնակիցների և Ոստիկանության փոխգործակցությունը հիմնականում կրել է օրինակելի բնույթ․ ՄԻՊ

ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները չեն գնդակոծել ադրբեջանական մարտական դիրքերը․ ՊՆ

ԼՐԱՀՈՍ
practice cover.png