Nov 28, 2022

Ֆիզիկական անձանց կողմից անշարժ գույքի վարձակալության դիմաց ստացված եկամուտները ենթակա են հարկման


 
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ ֆիզիկական անձանց կողմից անշարժ գույքի վարձակալության դիմաց ստացված եկամուտները ենթակա են հարկման։ Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից:
 
Միաժամանակ, որպես ֆիզիկական անձ, հարկային տարվա ընթացքում պետք է հաշվարկել և պետական բյուջե վճարել եկամտային հարկ՝ գույքի վարձակալությունից ստացված եկամուտներից 10 % դրույքաչափով։ Յուրաքանչյուր հարկային տարվա համար հաշվարկված եկամտային հարկը պետք է վճարել պետական բյուջե՝ մինչև հաջորդ տարվա ապրիլի 20-ը ներառյալ։

    0