Jun 2, 2020

«Ֆեյսբուք»-ի աշխատակիցները գործադուլ են հայտարարել՝ ընդդեմ Թրամփի

Facebook սոցիալական ցանցի աշխատակիցները գործադուլ են հայտարարել՝ այս կերպ իրենց համերաշխությունը հայտնելով ցուցարարներին, գրում է The New York Times-ը։ Ըստ թերթի՝ նրանք իրենց թվային պրոֆիլներին ավտոմատ հաղորդագրություն են կցել, որ դուրս են գալիս ցույցերի:

NYT-ը նշում է, որ ընկերության մի խումբ աշխատակիցներ էլ «վիրտուալ գործադուլ» են կազմակերպել, որպեսզի Facebook-ի ղեկավարությունը խստացնի սոցիալական մեդիայի քաղաքականությունը՝ կապված նախագահ Դոնալդ Թրամփի հաղորդագրությունների հետ, որոնք վերաբերում են ծավալված անկարգություններին:

    0