Feb 2, 2022

Օլիմպիական խաղերին ընդառաջ Պեկինում հայտնել են, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը վերահսկվում է

Օլիմպիական խաղերին ընդառաջ Պեկինում հայտնել են, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը վերահսկվում է, հաղորդում է AP-ը:
 
Վերջին մեկ օրում գրանցված բոլոր երեք դեպքերը հայտնաբերվել են կարանտինում գտնվող անձանց մոտ։
 
«Մայրաքաղաքում պանդեմիայի հետ կապված իրավիճակը հիմնականում վերահսկվում է եւ շարժվում է ճիշտ ուղղությամբ»,- ասել է քաղաքային կառավարության ներկայացուցիչ Սյու Հեցյանը։
 
Չինական կողմը գտնվում է բարձր պատրաստվածության վիճակում, քանի որ պատրաստվում է ընդունել ձմեռային Օլիմպիական խաղերը, որոնք կկայանան ուրբաթ օրը։
 
Հունվարի 15-ից ի վեր Պեկինը հայտնել է COVID-19-ի ընդհանուր առմամբ 115 դեպքի մասին, այդ թվում՝ օմիկրոնի վեց դեպք: Ի պատասխան՝ քաղաքում անցկացվել են միլիոնավոր մարդկանց զանգվածային թեստավորումներ եւ փակել են մի քանի թաղամասեր քաղաքի տարբեր հատվածներում։

    0