Feb 15, 2021

Քանի այս իշխանությունը կա, մենք ամեն առավոտ նոր իրողության առջև ենք կանգնելու. Սաղաթելյան

Կլինի մեծ հանրահավաքը, դրանից հետո կլինեն բողոքի, անհնազանդության ակցիաներ  Երևանում եւ Երեւանից դուրս: Այս մասին, այսօր՝ փետրվարի 15-ին, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Քանի այս իշխանությունը կա, մենք ամեն առավոտ նոր իրողության առջեւ ենք կանգնելու: Այս երեք ամսվա մեջ բազմաթիվ անգամ դրա ապացույցը տեսել ենք: Հիմա էլ ասում եմ, առաջիկայում այս սրիկաների կառավարությունը նոր փաստաթղթեր է ստորագրելու թշնամի երկրի հետ: Ես ենթադրում եմ, որ հիմա Դավիթ Բեկի հետ կապված կրկին լուրջ մտահոգություն ունենք, ոնց որ ժամանակին ասում էինք Շուռնուխի, Որոտանի մասին»,-ասաց նա:

    0