Jan 21, 2021

Փորձաքննության է ենթարկվել 3450 դի

3450 դի է փորձաքննության ենթարկվել։ Օրական միջինը 30 հոգու դի է ճանաչվում։ Այս մասին այսօր՝ հունվարի 21-ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Հարցին, թե քանի՞սն են շարունակում մնալ չճանաչված, նախարարն աաց, որ հստակ թիվ նշել չի կարող, բայց տեմպը ըստ նրա՝ արագացել է։

    0