Dec 5, 2020

Փարիզում բողոքի ցույցի ժամանակ անկարգություններ են սկսվել

Փարիզում «Գլոբալ անվտանգության մասին» օրինագծի դեմ ցույցի ժամանակ անկարգություններ են սկսվել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
 
Ինչպես հաղորդում է Sputnik France-ը, «բոլորն ատում են ոստիկանությանը» բացականչություններով ցուցարարները քարեր ու պայթուցիկներ են նետում իրավապահների վրա, կրակներ են վառում: Ոստիկանությունն, ի պատասխան, արցունքաբեր գազ է կիրառում:
 
Ցույցերի մասին տեսանյութում երեւում է, թե ինչպես են բողոքի ակցիայի մասնակիցները կոտրում ցուցափեղկերը, լուսամուտները, բարիկադներ կառուցում, ինչպես նաեւ փորձում շարքից հանել հսկողության տեսախցիկները:

    0