Nov 26, 2021

Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։

Վարչապետի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Սոչիում նախատեսված է Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության նախագահի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի եռակողմ հանդիպումը։

Տեղի է ունենալու նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը։

    0