Jan 26, 2021

Փաշինյանը նոր մեթոդ չի հնարել, ինքն օգտագործել է այդ մեթոդը շատ կեղտոտ ձևով. Վազգեն Մանուկյան

«Նիկոլ Փաշինյանը նոր մեթոդ չի հնարել, ինքն օգտագործել է այդ մեթոդը շատ կեղտոտ ձեւով»:Այս մասին այսօր՝ հունվարի 26-ին, Արարատի մարզում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը

Հարցին, թե ո՞րն է այն սահմանագիծը, երբ կհասկանաք, որ սահմանադրական ճանապարհով հնարավոր չէ հասնել իշխանափոխության. «Ես չեմ հասկանա, ժողովուրդն ինքը կհասկանա, կանի»: Գնում են գաղտնի բանակցություններ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ: Նիկոլը սուտ է ասում, թե ինքը կանգնեցրեց պատերազմը, իրեն Ռուսաստանը պարտադրեց, որովհետեւ եթե մենք ամբողջությամբ կորցնեինք Արցախը, Ռուսաստանն այստեղ անելիք չուներ: Ոչ կարող էր խաղաղապահ զորք դնելու, եւ կորցնում էր Հարավային Կովկասը»,-ասաց նա:

    0