Feb 28, 2021

Վիրջինիայի օրենսդիրները վերջնականապես հաստատել են մարիխուանան օրինականացնելու մասին օրինագիծը

Վիրջինիայի օրենսդիրները վերջնականապես հաստատել են օրինագիծը, որն օրինականացնում է մարիխուանան մեծահասակների կողմից ոչ բուժական նպատակով օգտագործան համար, սակայն ոչ շուտ, քան 2024 թվականը, երբ կմեկնարկի նաեւ մանրածախ վաճառքը, հաղորդում է AP-ն:

Այդկերպ, Վիրջինիան դառնում է առաջին հարավային նահանգը, որը կողմ է քվեարկել մարիխուանայի օրինականացմանը՝ միանալով 15 ուրիշ նահանգներին եւ Կոլումբրի շրջանին: Օրինագիծն այժմ պետք է ստորագրի դեմոկրատ նահանգապետ Ռալֆ Նորտամը, որը սատարում է օրինականացումը:

    0