Feb 4, 2020

Վաղուց ժամանակն է տարածաշրջանային նշանակության կարևոր ծրագրեր մշակելու և իրացնելու. Արամ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իհարկե, ճիշտ և օրենքի պահանջ է ՀԴՄ կտրոն տպելը և, բնականաբար, ցանկացած պետական պաշտոնյա պետք է հետամուտ լինի կտրոնը ստանալուն: Բայց ես համոզված եմ, որ երկրի ապագան իր ներքին ռեսուրսների հաշվին կառուցելու ունակությունն է ցանկացած պետության դարձնում ուժեղ: Ու Հայաստանը բացառություն չէ: Պետք է ունենալ այդ ռեսուրսների ճշգրիտ պատկերն ու արդյունավետ կառավարել: Վրաստանը 2020-ին կարտադրի 5000 էլեկտրոմոբիլ, իսկ մենք դեռ ՀԴՄ կտրոնի մակարդակին ենք։ Վաղուց ժամանակն է տարածաշրջանային նշանակության կարևոր ծրագրեր մշակելու և իրացնելու: Թե՛ մարդկային, թե՛ ռեսուրսային, թե՛ մտավոր ներուժը մենք ունենք։ Տեսնել է պետք»:

    0