Apr 1, 2020

Ստուգողական վարժանքներ տանկային ստորաբաժանումների մասնակցությամբ

Մարտական տեխնիկայի վարման և կիրառման մասնագիտական կարողությունները զարգացնելու նպատակով մարտի 31-ին 5-րդ զորամիավորման տանկային ստորաբաժանումների անձնակազմերի հետ անցկացվել են ստուգողական վարժանքներ: Տանկային ստորաբաժանումները, հաղթահարելով տեղանքի բարդ պայմաններ, սահմանված ժամկետներում զբաղեցրել են նախորոշված շրջանները:

    0