Sep 28, 2022

Սպիտակ տանը հանդիպել են Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիեւը. Քննարկել են խաղաղ կարգավորման գործընթացը


 
Սեպտեմբերի 27-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ Սպիտակ Տանը տեղի է ունեցել ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և ԱՀ նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը։
 
ԱԺ գրասենյակից հայտնում են, որ կողմերը քննարկել են ԼՂ հիմնախնդրի երկարաժամկետ խաղաղ կարգավորման գործընթացը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության հաստատման անհրաժեշտությունը։
 
Կարևորվել է վերջին ագրեսիայի հետևանքների վերացումը:

    0