Sep 24, 2020

Սույն հարցի վերաբերյալ դեռ վերջնական որոշում չկա. Էդգար Շաթինյան

Քիչ առաջ դատավոր Էդգար Շաթիրյանը դուրս եկավ ՍԴ շենքից: Լրագրողների հետ զրույցում նա հայտնեց, որ, ընդմիջման ժամով պայմանավորված, ՍԴ-ի աշխատակարգային նիստն ավարտվել է:

«Թեկնածուների առաջադրման գործընթացն այս պահին դեռևս չի մեկնարկել»,- ասաց նա՝ նշելով, որ այս ընթացքում լրատվամիջոցների կողմից նիստի հնարավոր լուսաբանման հարցն է կրկին դարձել քննարկման առարկա:

«Այս պահի դրությամբ քննարկումները շարունակվում են, սույն հարցի վերաբերյալ դեռ վերջնական որոշում չկա»,- հավելեց դատավորը:

    0