Nov 24, 2022

Սերբիայի եւ Կոսովոյի բանակցողները հակամարտության կարգավորման համաձայնագիր են կնքել. Բորել

Սերբիայի եւ ինքնահռչակ Կոսովոյի բանակցողները Բրյուսելում չորեքշաբթի օրը կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն են ձեռք բերել ավտոհամարանիշների վիճելի հարցում, ինչը թույլ կտա խուսափել էսկալացիայից։ Այս մասին ասել է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
 
«Ուրախ եմ տեղեկացնել, որ Սերբիայի եւ Կոսովոյի գլխավոր բանակցողները ԵՄ միջնորդությամբ պայմանավորվել են այն միջոցների հարցում, որոնք թույլ կտան խուսափել հետագա էսկալացիայից եւ լիարժեք կենտրոնանալ հարաբերությունների կարգավորման վրա»,- գրել է Բորելը Թվիթերում։ Նա նշել է, որ Սերբիան համաձայնել է չտալ համարանիշներ կոսովյան քաղաքների կոդերով, իսկ Կոսովոն խոստացել է դադարեցնել սերբական համարանիշներով մեքենաների հարկադիր վերագրանցման փորձերը։
 
«Ես առաջիկա օրերին կողմերին կհրավիրեմ քննարկել հետագա քայլերը»,- նշել է Բորելը։

    0