Sep 24, 2020

Սեպտեմբերի 11-ից մինչ օրս հաստատված դեպքերի աճ ունենք. Թորոսյան

«Այս պահին ունենք ծավալած մոտավորապես 1230 սովորական մահճակալ ու 170 վերակենդանացման մահճակալ, որոնց 30 տոկոսը մնում է ազատ»,- Կառավարության նիստի ժամանակ անդրադառնալով կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին, ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Ցանկացած պահի, երբ իրավիճակը կրկին կտրուկ սրվի, կարող ենք ամբողջ ռեսուրսով գործի անցնել: Այո՛, աճը պայմանավոված է թե՛ շարժի մեծացման, թե՛ կանոնների պահպանման թերացման հետ: Թվերը դեռևս չենք պայմանավորում դպրոցներով, բայց եթե մոտակա մեկ շաբաթվա մեջ կտրուկ աճ լինի, արդեն կապելու ենք դպրոցների հետ»,- հավելեց նախարարը: Վերջինը տեղեկացրեց, որ սեպտեմբերի 11-ից մինչ օրս հաստատված դեպքերի աճ ունենք:

    0