Mar 24, 2023

Սա այն տեղն է, որ շատ երկար մտածել պետք չէ, պետք է ճիշտ որոշում կայացնել. Սերժ Սարգսյան


 
Միշտ ներքուստ ծիծաղել եմ այն մարդկանց վրա, ովքեր ռուսներին բացատրում էին ռուսական շահերը կամ ինչ քայլեր պետք է անեն։ Այս մասին այսօր՝ մարտի 24-ին, Սամվել Ֆարմանյանի գրքի շնորհանդեսից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին։
 
«Կարծում եմ՝ Ռուսաստանն այնքան կա, որ ինքն է որոշում, թե ինչ է անելու։ Իսկ եթե այստեղ այլ ցանկություններ կան, որոնք ինչ-որ ձեւով նշմարվում են, դա արդեն Հայաստանի իշխանությունների խնդիրը չէ միայն, դա բոլորիս անվտանգության խնդիրն է։ Սա այն տեղն է, որ շատ երկար մտածել պետք չէ, պետք է ճիշտ որոշում կայացնել»,- նշեց երրորդ նախագահը։

    0