Nov 28, 2020

Ռուս զինվորականները մեկ օրում ոչնչացրել են 104 պայթուցիկներ

Ռուս ռազմական ինժեներները Լեռնային Ղարաբաղում մեկ օրում ոչնչացրել են 104 պայթուցիկներ: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը՝ փոխանցում է РИА Новости-ն:

«Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքը: Օրվա ընթացքում չպայթած զինամթերքից մաքրվել են 2.85 կմ ավտոճանապարհ և Ստեփանակերտում 5.9 հա տարածք: Հայտնաբերվել ու վնասազերծվել է 104 պայթուցիկներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
 

 
Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղում ականազերծման ժամանակ մաքրվել են 14.67 հա տարածք, 5.5 կմ ճանապարհ, ականազերծվել է 81 բնակելի շենք, հայտնաբերվել և ոչնչացվել է 416 պայթուցիկ:

    0