Jun 22, 2022

Ռոստովի մարզում Սու-25 ինքնաթիռ է կործանվել


 
Սու-25 գրոհային ինքնաթիռ է կործանվել Ռոստովի մարզում ուսումնական թռիչքի ժամանակ, հայտնում է Интерфакс-ը՝ հղում անելով Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությանը։
 
Նշվում է, որ օդաչուն մահացել է: Զինվորականների խոսքով՝ թռիչքն իրականացվել է առանց զինամթերքի, ինքնաթիռն ընկել է ամայի վայրումԼ
 
«Նախնական տեղեկություններով՝ միջադեպի պատճառ կարող էր դառնալ տեխնիկական անսարքությունը։ Տեղում աշխատում է ՌԴ օդատիեզերական ուժերի հանձնաժողովը»,- հայտնել են Հարավային ռազմական օկրուգից։

    0