Apr 13, 2021

Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը հետաձգվեց մինչև մայիսի 4-ը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գործով դատական նիստը հետաձգվեց մինչեւ մայիսի 4-ը:

Ավելի վաղ նախկին նախագահի փաստաբան Հայկ Ալումյանը հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանը բժշկական ցուցումներով (առկա են ախտանիշներ) կորոնավիրուսի թեստ է հանձնել: Նրա շրջապատում կան երկու վարակվածներ՝ նրա փաստաբան Արամ Վարդեւանյանը եւ եւս մեկ անձ նրա մտերիմ շրջապատից:

    0