Apr 1, 2021

Ռեյտինգային ցուցակներից հրաժարվելու հանրային պահանջ կա․ Վահագն Հովակիմյան

«Հանրության տարբեր շահագրգիռ կողմերից անընդհատ բարձրաձայնվում է ռեյտինգային ցուցակներից հրաժարվելու պահանջը։ Այսինքն՝ կա հստակ հանրային պահանջ։ Այս փուլում այդ փոփոխությունը պետք է ընդունենք և հրաժարվենք ռեյտինգային ցուցակներից»,- այսօր՝ արտահերթ նիստի ժամանակ, հայտարարեց իմքայլական պատգամավոր Վահագն Հովակիմյանը։
 
«Առաջարկվող փոփոխություններում, բացի նշված կարգավորումներից, կան նաև կորոնավիրուսային հիվանդության փաստով ստեղծված իրավիճակին վերաբերող կարգավորումներ»,- նշեց Հովակիմյանը։
 
Հիշեցնենք՝ քննարկվում է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է հանել ռեյտինգային ցուցակները՝ այսպիսով ընտրությունների գնալով համամասնական ընտրակարգով:

    0