May 19, 2022

ՌԴ ՊՆ-ն հայտնել է «Ազովստալ»-ից 1730 ուկրաինացի զինվորների գերի հանձնվելու մասին


 
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ վերջին մեկ օրվա ընթացքում Մարիուպոլի «Ազովստալ» գործարանից 771 ուկրաինացի զինվոր է գերի հանձնվել, ընդհանուր առմամբ մայիսի 16-ից այնտեղ հանձնվել է 1730 մարդ, փոխանցում է «Ինտերֆաքսը»։
 
«Վերջին 24 ժամվա ընթացքում «Ազով» ազգայնական ստորաբաժանման 771 զինյալներ են հանձնվել Մարիուպոլի արգելափակված «Ազովստալ» մետալուրգիական գործարանից»,- ասել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։
 
«Ընդհանուր առմամբ մայիսի 16-ից գերի է հանձնվել 1730 զինյալ, որոնցից 80-ը՝ վիրավոր»,- հավելել է նա։
 
«Բոլոր նրանք, ովքեր ստացիոնար բուժման կարիք ունեն, օգնություն են ստանում Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Նովոազովսկի եւ Դոնեցկի բուժհաստատություններում»,- ասել է նա։

    0