Aug 3, 2021

ՌԴ դեսպանությունը նոր ռազմական կցորդ ունի. հանդիպում Արտակ Դավթյանի հետ

Օգոստոսի 3-ին ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
 
ՊՆ-ից հայտնում են, որ հանդիպումը կայացել է ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանության հարցերով կցորդի ռազմադիվանագիտական առաքելության ավարտի և նոր կցորդի նշանակման կապակցությամբ:
 
Արտակ Դավթյանը շնորհավորել է նորանշանակ կցորդ, գնդապետ Իգոր Շչերբակովին և հաջողություն մաղթել հետագա առաքելության ընթացքում, շնորհակալություն է հայտնել գնդապետ Անդրեյ Գրիշչուկին՝ արդյունավետ աշխատանքի համար:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական համագործակցության հարցեր, ներկայացվել են տարածաշրջանային անվտանգության խնդիրները:

    0