Jun 15, 2021

Ջո Բայդենը ցանկանում է նոր իմաստ հաղորդել Անկախության օրվան

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ցանկանում է այս տարի նոր իմաստ հաղորդել Անկախության օրվան` խրախուսելով համապետական ​​տոնակատարությունները` կորոնավիրուսի համավարակից 16 ամիս անց երկրի` բնականոն կյանքին փաստացի վերադարձը նշանավորելու համար կապակցությամբ, փոխանցում է AP-ն:
 
Չնայած երեքշաբթի ԱՄՆ-ը կհաղթահարի վիրուսից 600.000 մահվան սարսափելի հանգրվանը, Սպիտակ տունն աճող վստահություն է հայտնում, որ հուլիսի 4-ը երկրի վերականգնման ջրբաժանը կդառնա: Եւ դա` նույնիսկ չնայած նրան, որ ԱՄՆ-ն այնքան էլ չի կատարում մինչ տոնը մեծահասակների 70 տոկոսին պատվաստելու իր նպատակը:
 

 
Քանի որ COVID-19 դեպքերը եւ մահվան դեպքերը նվազում են, աճում է ուղեւորությունների թիվը, դպրոցները եւ ձեռնարկությունները վերսկսկում են իրենց աշխատանքը, Բայդենը հայտարարում է «ազատության ամռան» մասին՝ նշելու ամերիկացիների կյանքի թարմացումը:

    0