Jan 19, 2021

Պուտինն այս տարի ևս մասնակցել է «Մկրտության լոգանքին»

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այս տարի եւս մասնակցել է «Մկրտության լոգանքին»: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Ինձ շատերը հարցնում էին, թե արդյոք Պուտինը մասնակցել է Մկրտության լոգանքին: Գիտեք, որ ավանդաբար նա դա անում է, դա նրա ավանդույթն է: Ավանդույթները նա չի խախտում»,-ասել է Պեսկովը:

Այս տարի Մկրտությունն ուղղափառները նշում են հունվարի 19-ին:

    0