Jul 2, 2022

Պուտինին Զելենսկուց գրավոր հաղորդագրություն չեն փոխանցել. Պեսկով


 
Կրեմլը մեկնաբանել է ռուս-ինդոնեզական գագաթաժողովի ընթացքում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ուղերձը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին փոխանցելու մասին հայտարարությունները՝ բացատրելով, որ խոսքը գրավոր հաղորդագրության մասին չէ, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։
 
«Կարող եմ ասել հետեւյալը. խոսքն ինչ-որ գրավոր հաղորդագրության մասին չէ։ Դա միակ բանն է, որ կարող եմ ձեզ ասել»,- լրագրողներին ասել է ՌԴ պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
 
Նա չի պարզաբանել՝ արդյո՞ք խոսքը բանավոր հաղորդագրության մասին էր:

    0