May 13, 2022

Պուտինը մի շարք երկկողմ հանդիպումներ կանցկացնի ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հետ


 
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 16-ին մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների ղեկավարների հետ, որոնք կայցելեն Մոսկվա՝ կազմակերպության գագաթաժողովին մասնակցելու համար, ասել է ՌԴ ղեկավարի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
 
«Հանդիպումներ իսկապես նախատեսված են երկուշաբթի կեսօրից շուտ: Նախատեսված են մի շարք հանդիպումներ»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

    0