May 27, 2021

Պետք է մոբիլիզացնել բոլոր ուժերը, կանգնեցնել թշնամուն. Միքայել Մելքումյան

Մեր հայրենիքի սահմաններն, ըստ էության, անպաշտպան են, չկան երաշխիքներ, որ եթե իշխանությունները շարունակեն նույն քաղաքականությունը, մենք վերջնականապես կհայտնվենք անդունդի ամենախոր կետում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այլևս նահանջելու տեղ չկա:

Ուստի անհրաժեշտ է մոբիլիզացնել բոլոր ուժերը և կարողությունները, կանգնեցնել թշնամուն, արագ հետ շպրտել նրան դեպի իր ելման դիրքերը:

Մենք չպետք է հապաղենք:

Նույնիսկ ուշացած՝ պետք է հրատապ կահավորել մեր բոլոր սահմաները՝ գիշեր-ցերեկ:

Հատել է համբերության սահմանը»:

    0