Jan 15, 2021

Պետք է ապահովել երկարաժամկետ կանխատեսելիությունը. Սուրեն Պարսյան

Խոսակցություններ կան, որ Հայաստանը Ադրբեջանի տարածքով երկաթուղային հաղորդակցության հնարավորություն կունենա, եւ խոսքը Երեւան-Մեղրի-Բաքու-Ռուսաստան երկաթգծի մասին է, սակայն խոսք չկա ավելի շահավետ ՝ Իջեւանի եւ Ղազախի միջով ուղղության մասին: Այս մասին այսօր՝ հունվարի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը «Երկու դեպքում կպահանջվեն լուրջ ներդրումներ մի քանի հարյուր մլն դոլարի չափով: Այդ ֆոնին Ադրբեջանին հետաքրքրում է Մեղրիի միջով ավտոմոբիլայի ճանապարհի արագ կառուցումը, որն ավելի շահավետ կլինի, քան Հայաստանի համար երկաթգիծը: Բացի այդ, ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Իրանը տնտեսական տեսանկյունից շահագրգռված չեն Նախիջեւանի միջով երկաթուղային բեռնափոխադրումների հարցում»,-հավելեց փորձագետը:

Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տնտեսական փոխգործակցութանը, ինչպես հիշեցրեց Պարսյանը, ադրբեջանական տնտեսությունն 90 տոկոսով կախված է նավթից, իսկ մնացած մասը՝ գյուղատնտեսությունից, որը, հաշվի առնելով էներգակիրների ավելի ցածր գները, ավելի մրցակցային է: «Դա հարված կհասցնի տեղական արտադրողներին: Նախքան նման քայլերի դիմելը պետք է բիզնեսին նախապատրաստել, օրինակ, արտոնությունների ճանապարհով: Բացի այդ, պետք է ապահովել երկարաժամկետ կանխատեսելիությունը»,-եզրափակեց Պարսյանը:

    0