Jul 3, 2022

Պայթյուններ են եղել Բելգորոդում եւ Կուրսկում


 
Գիշերը ՌԴ Բելգորոդի եւ Կուրսկի շրջաններում պայթյուններ են որոտացել, հայտնում է Коммерсант-ը եւ հավելում, որ Բելգորոդում տեղի ունեցած պայթյունների հետեւանքով վիրավորվել է երեք մարդ: Այս մասին լրատվականին հայտնել է նախանգապետ Վյաչիսլավ Գլադկովը:
 
Նահանգապետի կարծիքով պայթյունի պատճառը հակաօդային պաշտպանության համակարգերի աշխատանքն է եղել:
 
Ավելի ուշ պայթյուններ են տեղի ունեցել Կուրսկում: Ըստ տելեգրամյան մի շարք ալիքների հայտնած տեղեկությունների`ՌԴ հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են հրթիռների մի ամբողջ խումբ:

    0