Jan 9, 2021

Չպայթած ռամամթերքի վնասազերծում է նախատեսվում Մարտունու և Ասկերանի շրջանների տարածքներում

Այսօրվա ընթացքում չպայթած ռամամթերքի վնասազերծում է նախատեսվում Մարտունու շրջանի Նոր Շեն եւ Ասկերանի շրջանի Այգեստան համայնքների տարածքներում, հայտնում է ԱՀ ԱԻՊԾ-ն։

ԱԻ պետական ծառայության սակրավորները, հումանիտար ականազերծման կենտրոններն ու ՌԴ ՊՆ սակրավորական ջոկատները շարունակում են վտանգ ներկայացնող զենք-զինամթերքի հայտնաբերման եւ դրանց ոչնչացման աշխատանքները։

Պարզաբանումների համար զանգահարել 911` ճգնաժամային կառավարման կենտրոն։

    0