Aug 6, 2023

Չինաստանը ռոբոտներ է կիրատում աստղադիտակի տեխնիկական սպասարկման համար


 
Չինական ինտելեկտուալ ռոբոտատեխնիկական համակարգերը և սեփական արտադրության պլատֆորմներն անցել են 500 մետրանոց գնդաձև ռադիոաստղադիտակի (FAST) տեխնիկական սպասարկման փորձարկման թեստերը, որը նաև մեկ բացվածքով ամենամեծ անդրադարձիչ մակերես ունեցող աշխարհի ամենամեծ ռադիոաստղադիտակն է, տեղեկացնում է չինական մեդիագրուպը (CMG)։
 
Նախագիծը, որը ղեկավարում է Գույչժոուի ռադիոաստղագիտական ​​աստղադիտարանը, իրականացվում է 10 բաժինների հետ համատեղ, որոնց թվում են Չինաստանի Գիտությունների ակադեմիայի ազգային աստղադիտարանները և Հարբինի տեխնոլոգիական ինստիտուտը:
 
Աստղադիտակը, որը ստացել է «Չինաստանի երկնային աչք» անվանումը, գտնվում է բնական խորը և կլոր կարստային իջվածքում՝ Գույչժոու նահանգի հարավ-արևմուտքում, իսկ նրա ընդունման մակերեսը հավասար է 30 ստանդարտ ֆուտբոլային դաշտի:
 
FAST-ի դիտորդական հնարավորությունների ապահովման առանցքային խնդիրը նրա հուսալի տեխնիկական սպասարկումն է: Ռոբոտները կարողանում են կատարել ռիսկային գործողություններ, որոնք մարդու ուժերից վեր են՝ հաղթահարելով կլիմայի ազդեցությունը, ինչը սահմանափակում է աստղագիտական ​​գործողությունները։
 
Այսպիսով, դրանք կօգնեն ապահովել աստղադիտակի աշխատանքի անվտանգությունը, մեծացնել նրա դիտարկումների տևողությունն ու արդյունավետությունը՝ նպաստելով գիտական ​​նոր արդյունքներ ստանալուն։
 

 
«Ակնկալվում է, որ խելացի ռոբոտները տարեկան մոտ 30 օրով կավելացնեն աստղադիտակի դիտումների տևողությունը», - ասում է FAST-ի գլխավոր ինժեներ Ցզյան Պենգը:
 

 

    0