Jan 7, 2021

Որոնողական աշխատանքների ընթացքում երեկ աճյուն չի հայտնաբերվել

Արցախում որոնողական աշխատանքների ընթացքում երեկ՝ հունվարի 6-ին, աճյուն չի հայտնաբերվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը:

Նա նշել է, որ որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են՝ Հադրութի, Ֆիզուլիի եւ Թալիշ-Մատաղիս ուղղություններով։

«Աշխատանքները չեն դադարելու մինչեւ վերջնական համոզվենք՝ ոչ մի դի չկա»,- ասել է Հունան Թադեւոսյանը:

Առ այսօր հայտնաբերվել է 1188 աճյուն, որոնց մեջ կան նաեւ քաղաքացիական անձանց մարմիններ։

    0