Aug 10, 2022

Շրի Լանկայի փախուստի դիմած նախագահը ապաստան է փնտրում Թաիլանդում

Շրի Լանկայի փախուստի դիմած նախագահը ապաստան է փնտրում Թաիլանդում։ Հինգշաբթի նա կժամանի Թաիլանդ, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով երկու աղբյուրների։
 
Ռաջապակսան փախուստի էր դիմել հուլիսի 14-ին՝ Շրի Լանկայում վերջին 70 տարվա վատագույն տնտեսական ճգնաժամի հետեւանքով առաջացած աննախադեպ անկարգություններից հետո եւ այն բանից հետո, երբ հազարավոր ցուցարարներ ներխուժել էին նրա նստավայր։

    0