Jun 22, 2021

Շատ լավ, մարտահրավերն ընդունված է, զինվում ենք․ Արսեն Բաբայան

Հասանք պողպատյա մանդատին. Իմ գործընկեր Միհրան Հակոբյանի մեքենայի ուղղությամբ նռնակ են նետել ու փախել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը:

Նա նաեւ հավելել է. «Որևէ կասկած չունեմ, որ կապիտուլյանտ իշխանության մանկլավիկների ձեռքի գործն է։ Շատ լավ, մարտահրավերն ընդունված է, զինվում ենք»:

    0