Feb 17, 2021

Նոր ուսումնական փուլի մեկնարկին նվիրված միջոցառումները շարունակվում են

Զորամիավորումներում շարունակվում են նոր ուսումնական փուլի մեկնարկի հանդիսավոր արարողությունները։ Զորամիավորումների և զորամասերի հրամանատարները շնորհավորել են անձնակազմին ուսումնական նոր փուլի մեկնարկի կապակցությամբ, առանձնացրել առաջնային խնդիրները։ Նշվել է, որ անձնակազմի մարտունակությունը բարձր է, և զինծառայողները պատրաստ են կատարել մարտական խնդիրները: Նոր ուսումնական փուլի մեկնարկով զորամասերում վերսկսվել են պատրաստության պլանով նախատեսված տեսական և գործնական պարապմունքները:

    0