Apr 16, 2021

Նարեկ Տերյանը նշանակվել է էկոնոմիկայի փոխնախարար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Նարեկ Տերյանին էկոնոմիկայի նախարարի տեղակալ նշանակելու մասին, տեղեկացնում է Կառավարության կայքը։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝

Նարեկ Տերյանին նշանակել էկոնոմիկայի նախարարի տեղակալ»,– ասվում է որոշման մեջ:

    0