Mar 21, 2021

«Յուվենտուսն» անակնկալ պարտություն կրեց

Իտալիայի առաջնության 27-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսը» սեփական խաղաշտում նվազագույն հաշվով անակնկալ պարտություն կրեց «Բենևենտոյից»: Հյուրերի հաղթական գոլը 69-րդ րոպեին խփեց արգենտինացի հարձակվող Ադոլֆո Գայչը:

Հանդիպումից առաջ «Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անյելին պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին հանձնեց G.O.A.T. (Greatest Of All Time – բոլոր ժամանակների մեծագույնը) գրությամբ 770 համարի մարզաշապիկ: Նախորդ խաղում 36-ամյա ֆուտբոլիստը խփել էր կարիերայի 770-րդ գոլը և գերացանցել բրազիլացի լեգենդար հարձակվող Պելեի պատմական ռեկորդը:

    0