Jun 26, 2022

Մոսկվայում հրաժեշտ են տալիս Յուրի Շատունովին

Հարյուրավոր մարդիկ գնացել են Մոսկվայի Տրոյեկուրովյան գերեզմանատուն՝ հրաժեշտ տալու երգիչ Յուրի Շատունովին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
 
Մեծ հերթ է գոյացել Տրոյեկուրովյան գերեզմանատան մուտքի մոտ։ Բազմաթիվ երկրպագուներ երգչին հրաժեշտ տալու են գնացել սպիտակ վարդերով։ Սգո սրահը լի է է սպիտակ վարդերով, հերթապահում են շտապօգնության մեքենաները։ «Белые розы» երգը «Ласковый май» խմբի մենակատար Շատունովի հիթերից մեկն էր 80-ականների վերջին։
 
Յուրի Շատունովը մահացել է հունիսի 23-ին 48 տարեկանում։ Մահվան պատճառ է դարձել սրտի ինֆարկտը։

    0