Nov 27, 2021

Մոսկվայի օդանավակայաններում 30-ից ավելի չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել


 

Մոսկվայի օդանավակայաններում մառախուղի պատճառով հետաձգվել եւ չեղարկվել է 33 չվերթ։ Այս մասին հայտնել է «Մոսկվա» քաղաքային լրատվական գործակալությունը՝ հղում անելով «Յանդեքս. Ռասպիսանիե» ծառայությանը։
 
Աղբյուրի համաձայն՝ «Վնուկովո» օդանավակայանում յոթ չվերթ է հետաձգվել, երկուսը՝ չեղարկվել։ «Դոմոդեդովո»-ում ինը չվերթ է հետաձգվել:
 

 
Ամենաբարդ իրավիճակը մայրաքաղաքի «Շերեմետեւո» օդանավակայանում է, որտեղ հետաձգվել է յոթ չվերթ, եւս ինը չվերթ չեղարկվել է։
 

 

 

    0