Nov 30, 2019

Միասին կարող ենք կյանքեր փոխել

«Արհեստ, արվեստ և մանուկներ» երիտասարդ ստեղծագործողների ցուցահանդես-վաճառք բարեգործական ծրագրի շրջանակում միավորվեցին երիտասարդ ստեղծագործողներ, կատարողներ, արտադրողներ: Կայացած միջոցառման ընթաքում ներկայացված նկարների, քանդակների, գորգերի, հագուստի, պայուսակների, զարդերի, աքսեսուարների, ձեռագործ աշխատանքների վաճառքի հասույթի մի մասը տրամադրվեց Սիթի օֆ Սմայլ/ Ժպիտների քաղաք հիմնադրամին՝ քաղցկեղով և արյան հիվանդություններ ունեցող երեխաների և երիտասարդների բուժման նպատակով։


 
Երաժշտական համարներով և բազմաթիվ անակնկալներով լի հրաշալի տոնը կազմակերպել էին Մարինե Չոբանյանն ու Վերա Մխիթարյանը: Վերջիններիս նախաձեռնությանը միացել էին անհատ ստեղծագործողներ, երիտասարդ գործարարներ, սոցիալական ձեռնարկատիրության գաղափարը կրողները:
 
☑️Mko Nazluxanyan,
 
☑️Բնատուր/Bnature,
 
☑️Karin fashion studio,
 
☑️ModeYan Texstyle Gallery,
 
☑️LilmArt,
 
☑️Kassaman,
 
☑️Sirush Muradyan,
 
☑️Հայարփի Ապինյան,
 
☑️Vardan Oscar Petrosian,
 
☑️Texart,
 
☑️Protest handmade,
 
☑️Մարիամ Ղարիբյան,
 
☑️Նաիրի Գրիգորյան:

Միջոցառման կարգախոս ընտրվել էր՝ միասին կարող ենք կյանքեր փոխել: Մարինե Չոբանյանը կարևորեց նմանատիպ միջոցառումները, ընդգծելով, որ երիտասարդներին մոտիվացնելու և ինքնադրսևորվելու լավ հնարավորություն է ընձեռվում: Kassaman յուրահատուկ բրենդի հիմնադիր Ազատ Քյասինյանը կարծում է, որ ստեղծել ինչ որ բան և առաջխաղացնել, զարգացնել գաղափարը յուրաքանչյուր երիտասարդի համար փորձառություն է և դժվարությունները հաղթահարելու հնարավորություն: Կգա ժամանակ և իմ ստեղծած բրենդի մասին կխոսեն բոլորը: Սա տղամարդկանց և կանանց յուրահատուկ դարձնելու աքսեսուարների շարք է:

LilmArt բրենդի հիմնադիր Լիլիթ Հովհաննիսյանն էլ կանանց համար է ստեղծում հրաշալի և յուրօրինակ զարդեր, որոնք յուրաքանչյուր կնոջ կյանքում կարող են թալիսմանի և ուրախության խորհրդանիշ դառնալ:

https://www.youtube.com/watch?v=ncSFCORTaXY&feature=share&fbclid=IwAR2fZTQWSiOUGDdAw-62ALVnh-vjgkVdbG72hGdT-M7du9LwNzOxgIHe_o0
 

    0