Jun 22, 2021

Մեր պայքարը շատ ավելի ուժգին է դառնալու․ Ռոբերտ Քոչարյան

«Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը դեռ որոշում չունի՝ կվերցնի, թե ոչ պատգամավորական մանդատը:

Այս մասին այսօր՝ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը:

Նրա խոսքով, ինքը գործադիր իշխանության մարդ է: «Դժվար եմ ինձ պատկերացնում օրենսդիր մարմնում: Իմ թիմի մի մասը կարծում է, որ ես պետք է լինեմ խորհրդարանում, օգտագործեմ այդ ամբիոնը քաղաքական պայքարի համար: Մյուս մասը կարծում է, որ պետք չէ: Ես նման ցանկություն չունեմ: Դեռ վերջնական չեմ որոշել: Պետք է որոշում կայացնել սառնասիրտ, առանց էմոցիաների: Ես ինձ դժվար եմ պատկերացնում խորհրդարանում»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը:

Ռոբերտ Քոչարյանը նաև հայտնեց, որ իրենց պայքարը շատ ավելի ուժգին է դառնալու, խորհրդարանական լծակները հնարավորություն են տալու ավելի ակտիվ լինել մի շարք ուղղություններով:

    0