Apr 16, 2021

Մեսրոպ Առաքելյանը աշխատանքային այցով գտնվում է Արցախում

Աշխատանքային այցով Արցախում է գտնվում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանի գլխավորած պատվիրակությունը։ Այդ մասին հայտնում են ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունից։

Այցի շրջանակներում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը, ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարի տեղակալ Վահրամ Առաքելյանի հետ համատեղ, կիրականացնի ընդունելություն-քննարկում Արցախի հետպատերազմյան ծրագրերի մասով ի հայտ եկած հարցերի շուրջ։

Ծրագրերի հետ կապված հարցեր ունենալու դեպքում քաղաքացիները կարող են հերթագրվել ընդունելության, որը տեղի կունենա ապրիլի 16-ին, ժամը 16.00-18.00-ն, Կնունյանցների 1 հասցեում։

    0