Nov 16, 2021

Մաքսատված Հայաստան. Այլընտրանքային նախագծեր խումբ


 

Հայաստանի վերջին երեք տարիների մասին կարելի է գրել բեսթսելլեր «ինչպես քանդել պետությունը»։ Այս մասին հայտարարություն է տարածել «Այլընտրանքային նախագծեր խումբը»:
 
Հայտարարությունում նաեւ ասվում է.
 

 
«Երեք տարում փոխվել է.
 
4 Պաշտպանության նախարար
 
4 ԱԱԾ պետ
 
5 Արցախի ՊԲ հրամանատար
 
3 Արտգործնախարար
 
Սա բարդ տարածաշրջանում, կիսապատերազմյան վիճակում գտնվող Հայաստանում։ 2018-ին ստանալ 30 տարի կառուցված լուրջ, մարտունակ բանակ, ձևավորված լուրջ անվտանգության գոտի ու աշխատանքային բանակցային գործընթաց, իսկ 2021-ին՝ ունենալ ջախջախված ու բարոյալքված բանակ, թշնամու անարգել մուտք ցանկացած պահի, ցանկացած տեղից, ու թշնամու մաքսակետեր քո ճանապարհներին։ Ինչպես քանդվեց պետությունը. հենց այսպես։

    0