Aug 18, 2020

Մայր բուհը սեպտեմբերի 1-ից կվերսկսի դասերը

ԵՊՀ-ն վերսկսելու է դասերը։ Առաջին կուրսեցիների համար դասերը սկսելու են սեպտեմբերի 1-3-ն ընկած ժամանակահատվածում, իսկ բարձր կուրսերի ուսանողների համար ուսումնական գործընթացը մեկնարկելու է սեպտեմբերի 15-ից:


 

ԵՊՀ բակալավրիատի առաջին կուրսի ուսանողներն ուսումնական գործընթացի վերաբերյալ տեղեկատվությունը ստանալու են առցանց նամակի միջոցով, որն ուղարկվելու է նախապես իրենց համար ստեղծված համալսարանի էլեկտրոնային փոստի հասցեին իսկ առաջին կուրսեցիներին համալսարանական էլեկտրոնային փոստի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը կուղարկվի www.dimord.am կայքում ընդունելության առցանց դիմում-հայտերը լրացնելիս նշված էլեկտրոնային փոստի հասցեին:

Բակալավրիատի բարձր կուրսերի և մագիստրատուրայի ուսանողներին ուսումնական գործընթացի վերաբերյալ տեղեկատվությունը ևս ուղարկվելու է համալսարանի էլեկտրոնային փոստի միջոցով:

Նշենք, որ ԵՊՀ-ում ուսումնական նոր տարում դասերն իրականացվելու են ինչպես առկա, այնպես էլ հեռավար եղանակով:

    0