Dec 3, 2020

Մահացել է Դմիտրի Աթբաշյանը

Այսօր 82 տարեկանում կյանքից հեռացել է «Ավիացիայի ազգային միավորում» կազմակերպության տնօրեն Դմիտրի Աթբաշյանը:

Աթբաշյանը վաստակաշատ ավիատոր էր, Խորհրդային Միության վաստակավոր օդաչու, ԽՍՀՄ Աշխատանքային կարմիր դրոշի կրկնակի շքանշանակիր, ՀՀ ԿԱ քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին ղեկավար, Հանրային խորհրդի օդային տրանսպորտի քաղաքականության հարցերի ենթահանձնաժողովի նախագահ:

    0