Jul 25, 2021

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը 18-րդն է Օլիմպիական խաղերում Հայաստանի հրաձգու

Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ Էլիմիրա Կարապետյանը չհաղթահարեց Օլիմպիական խաղերի 10 մետր օդամղիչ ատրճանակ ձևի որակավորման փուլի արգելքը:
 
Տոկիոյում ընթացող Օլիմպիական խաղերի կանանց 10 մետր ատրճանակ ձևում Հայաստանի միակ ներկայացուցիչ` Էլմիրա Կարապետյանը չհաղթահարեց որակավորման փուլի արգելքը, զբաղեցրեց 18-րդ տեղը և հավաքեց 573 միավոր:
 
Այս ձևում Օլիմպիական խաղերի չեմպիոն դարձավ Ռուսաստանի օլիմպիական կոմիտեից Վիտալինա Բատսարաշվիլին, երկրորդ տեղում Բելառուսից Անտուանետա Կոստադինովան, իսկ բրոնզե մեդալակիր դարձավ Չինաստանից Ռանհին Զիանգը:

    0